16 հունվարի 2017թ. Էջմիածին Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 28 կետի, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով. Էջմիածին քաղաքի Ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է 1. Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների 2017թ. կառուցվածքները, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին ավագանու 23.11.2016թ. արտահերթ թիվ 2 նիստի թիվ 20 որոշման թիվ 3 հավելվածում կատարել լրացում. 1.1 Էջմիածնի քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության հաստիքացուցակի տրանսպորտի բաժնի հաստիքներում կատարել լրացում, ավելացնելով <<Կամազ KO-318 հատուկ փոշեհավաք ունիվերսալի վարորդ>> հաստիքը 1 միավորով 127500 դրույքաչափով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն