16 հունվարի 2017թ. ք.Էջմիածին Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 28 կետի, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 26.01.2007թ. <<ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին>> թիվ 29-Ն հրամանի պահանջները. Էջմիածին քաղաքի Ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է 1. Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների 2017թ. կառուցվածքները, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին ավագանու 23.11.2016թ. արտահերթ թիվ 2 նիստի թիվ 20 որոշման թիվ 11 հավելվածում կատարել փոփոխություններ. 1.1 Էջմիածնի քաղաքապետարանի Թիվ 11 <<Հասմիկ>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել լրացում, ավելացնելով <<հոգեբան>> հաստիքը 0,5 միավորով 50100 դրույքաչափով: 1.2. Նույն հաստիքացուցակում կատարել փոփոխություն տնօրենի տեղ.ուս. գծով մեթոդիստի միավորը <<1>> միավորի փոփոխել սահմանելով <<0,5>>միավոր 50100 դրույքաչափով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն