Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 1 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 8

Ավելացվել է: 20-01-2017, 16:23 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 564 |
16 հունվարի 2017թ. ք.Էջմիածին

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, <<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի երրորդ մասի և <<Հողի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի չորրորդ մասի պահանջներով, ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցելու բարեխիղճ հարկատուներին ու հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը.
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Հաշվի առնելով քաղաքապետարանի երկար տարիներ վարվող քաղաքականությունը պարտաճանաչ հարկատուներին խրախուսելու գործում, ինչը բարձրացնում է հարկատուների պատասխանատվությունը իրենց պարտավորությունների կատարման նկատմամբ, որի լավագույն ապացույցը այն է, որ Էջմիածին քաղաքի բյուջեի եկամուտների տարեկան պլանը կատարվել է, ինչը ապացուցում է, որ խրախուսման քաղաքականությունը պետք է լինի շարունակական, Էջմիածին քաղաքի պարտաճանաչ դարձած հարկատուներու հանդիսցող ֆիզիկական անձանց տրամադրվում է արտոնություն` գույքահարկի գծով 3 369 350 /երեք միլիոն երեք հարյուր վաթսունինը հազար երեք հարյուր հիսուն/ դրամի չափով, հողի հարկի գծով 1 152 257 / միլիոն հարյուր հիսուներկու հազար երկու հարյուր հիսունյոթ/ դրամի չափով համաձայն կից ներկայացվող ցուցակների և ուղարկվում է ծանուցագիր հետևյալ բովանդակությամբ.
<<Քանի որ Դուք հանդիսանում եք պարտաճանաչ հարկատու` Էջմիածնի քաղաքապետարանը Ձեզ տրամադրում է հարկային արտոնություն N գումարի չափով>>:
2. 2017թ. հունվարի 9-ից մինչև հունիսի 30-ը պարտաճանաչ հարկատու դարձած քաղաքացիները /ֆիզիկական անձիք/, որոնք ընդգրկված չեն վերը նշված ցուցակներում, կընդգրկվեն լրացուցիչ ցուցակներում և նրանց նույնպես կտրամադրվի հարկային արտոնություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: