Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 1 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 7

Ավելացվել է: 20-01-2017, 16:22 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 490 |
16 հունվարի 2017թ. ք.Էջմիածին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով, նպատակ ունենալով աջակցել պատերազմի վետերաններին և նրանց ընտանիքի անդամներին, զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներին, վիրավոր ազատամարտիկներին և նրանց ընտանիքի անդամներին և հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`

1.Էջմիածին քաղաքի ավագանու կողմից 2017թ. համար հաստատված համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց սահմանված վճարից ազատել հետևյալ քաղաքացիներին.
ա/ պատերազմի վետերաններին և նրանց ընտանիքի այն անդամներին, որոնք բնակվում և /կամ/ հաշվառված են նույն բնակարանում;
բ/ զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին;
գ/ հաշմանդամ ազատամարտիկներին և նրանց ընտանիքի անդամներին, որոնք բնակվում և /կամ/ հաշվառված են նույն բնակարանում:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: