Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 3 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 38

Ավելացվել է: 25-12-2016, 16:31 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 57 |
19 դեկտեմբերի 2016թ. ք. Էջմիածին
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և նույն հոդվածի երկրորդ մասի, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի երրորդ մասի և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի չորրորդ մասի պահանջներով, ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցելու բարեխիղճ հարկատուներին ու հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հաշվի առնելով քաղաքապետարանի երկար տարիներ վարվող քաղաքականությունը պարտաճանաչ հարկատուներին խրախուսելու գործում, ինչը բարձրացնում է հարկատուների պատասխանատվությունը իրենց պարտավորությունների կատարման նկատմամբ, որի լավագույն ապացույցը այն է, որ Էջմիածին քաղաքի բյուջեի եկամուտների տարեկան պլանը կատարվել է, ինչը ապացուցում է, որ խրախուսման քաղաքականությունը պետք է լինի շարունակական, Էջմիածին քաղաքի պարտաճանաչ դարձած հարկատուների տրամադրվում է արտոնություն` գույքահարկի գծով 899 609 /ութ հարյուր իննսունինը հազար վեց հարյուր ինը/ դրամի չափով, հողի հարկի գծով 1 420 565 /մեկ միլիոն չորս հարյուր քսան հազար հինգ հարյուր վաթսունհինգ/ դրամի չափով համաձայն կից ներկայացվող ցուցակների և ուղարկվում է ծանուցագիր հետևյալ բովանդակությամբ.
<<Քանի որ Դուք դարձել եք պարտաճանաչ հարկատու` Էջմիածնի քաղաքապետարանը Ձեզ տրամադրում է հարկային արտոնություն N գումարի չափով>>:
2. 2016թ. դեկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 30-ը պարտաճանաչ հարկատու դարձած քաղաքացիները, որոնք ընդգրկված չեն վերը նշված ցուցակներում, կընդգրկվեն լրացուցիչ ցուցակներում և նրանց նույնպես կտրամադրվի հարկային արտոնություն:
3. Սույն որոշման երկրորդ կետով սահմանված պահանջների կատարման նպատակով հանձնարարել քաղաքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնին կազմել պարտաճանաչ դարձած հարկատուների լրացուցիչ ցուցակներ՝ օրենքով սահմանված կարգով հարկային արտոնություններ տրամադրելու նպատակով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: