19 դեկտեմբերի 2016թ. ք. Էջմիածին Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16 –րդ հոդվածի առաջին մասի 20-րդ կետի պահանջներով, նույն հոդվածի երկրորդ մասի պահանջներով և հաշվի առնելով այն փաստը, որ Էջմիածնի քաղաքապետարանի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները երկար տարիների ընթացքում զբաղեցրել են սույն որոշմամբ սահմանված ներքոհիշյալ մանկապարտեզի շենքերը և հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը՝ Էջմիածին քաղաքի Ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Էջմիածնի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ անշարժ գույքերը անհատույց մշտական օգտագործման իրավունքով, որպես մանկապարտեզ օգտագործելու նպատակով հանձնել • Էջմիածին քաղաքի Չարենցի 8/1 հասցեում 0.7933 հա տարածքում գտնվող մանկապարտեզի շենքը Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 5 <<Գարուն>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ին • Էջմիածին քաղաքի Մ. Մեխակյան 35/2 հասցեում 0.3045 հա տարածքում գտնվող մանկապարտեզի շենքը Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 6 <<Արևիկ>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ին • Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի 68/1 հասցեում 0.4496 հա տարածքում գտնվող մանկապարտեզի շենքը Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 10 <<Շուշան>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ին • Էջմիածին քաղաքի Պատկանյան 37/2 հասցեում 0.3329 հա տարածքում գտնվող մանկապարտեզի շենքը Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 11 <<Հասմիկ>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ին • Էջմիածին քաղաքի Բաղրամյան թիվ 0 հասցեում 0.6765 հա տարածքում գտնվող մանկապարտեզի շենքը Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 <<Ծիծեռնակ>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ին • Էջմիածին քաղաքի Վ. Կոստանյան 0 հասցեում 0.3642 հա տարածքում գտնվող մանկապարտեզի շենքը Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 14 <<Ձնծաղիկ>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ին • Էջմիածին քաղաքի Արագածի զանգված 20 հասցեում 0.62 հա տարածքում գտնվող մանկապարտեզի շենքը Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 15 <<Զվարթնոց>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ին • Էջմիածին քաղաքի Արագածի զանգված 21 հասցեում 0.8286 հա տարածքում գտնվող մանկապարտեզի շենքը Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 16 <<Ոստան>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ին 2. Էջմիածնի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող վերոհիշյալ անշարժ գույքերը անհատույց մշտական օգտագործման հանձնելու գործընթացի հետ կապված կատարել համապատասխան իրավական ձևակերպումներ և կնքել <<Անշարժ գույքի անհատույց մշտական օգտագործման>> պայմանագրեր: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն