ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ 2016Թ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16 –րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ Էջմիածին քաղաքի 2016թ. բյուջեի ֆոնդային մասում հավաքագրվել է լրացուցիչ եկամուտներ և միաժամանակ կարիք է առաջացել կատարելու անհրաժեշտ լրացուցիչ ծախսեր և հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը՝ Էջմիածին քաղաքի Ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Ֆոնդային մասի եկամուտների պլանը լրացուցիչ հավաքագրված մուտքերի հաշվին ավելացնել` 8000.0 հազ. դրամով: Նշված ավելացումը կատարել հողի օտարումից մուտքերին և հաստատել 91300.0 հազ. դրամ: 2. Ֆոնդային մասի ծախսերը ավելացնել 8000.0 հազ. դրամ և այն ուղղել <<Բարեկարգում>> տնօրինության /բաժին 06, խումբ 2, դաս 1/ <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> հոդվածին /հոդ. 5113/ 7000.0 հազ. դրամ և <<Վարչական սարքավորումներ>> հոդվածը /հոդ. 5122/ 1000.0 հազ. դրամ: 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հաստատման պահից:
Ավելացնել մեկնաբանություն