Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 3 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 23

Ավելացվել է: 9-05-2016, 04:27 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 721 |
04 մայիսի 2016թ. ք.Էջմիածին
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 20-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 28 ապրիլի 2016 թվականի թիվ 16 արձանագրության 40-րդ կետի պահանջները ու Էջմիածնի քաղաքապետի առաջարկությունը՝

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Էջմիածնի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող մատակարարվող խմելու ջրի, ջրահեռացման համակարգերը, Էջմիածին-Մարգարա խճուղու թիվ 6/3 հասցեում գտնվող կոյուղու մաքրման կայանը / կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության 8.3089հա մակերեսով հողամասը ծածկագիր 04-002-0046-0001/ և Էջմիածին քաղաքի, Զվարթնոց թաղամաս 7/53 հասցեում գտնվող օրվա կարգավորիչ ջրամբարը /բնակավայրի նպատակային նշանակության 0,49հա մակերեսով հողամասը ծածկագիր 04-002-0819-0001/ սեփականության իրավունքով նվիրաբերել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը, պայմանով, որ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը անհատույց իր սեփականությանն է ընդունում նաև Էջմիածին քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ընդհանուր մաս հանդիսացող բազմաբնակարան շենքերի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերը :
2. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման առաջին մասում նշված անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր, դրանում սահմանելով, որ՝
1) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը, որպես պարտավորություն կրում է սույն որոշման առաջին մասում սահմանված գույքի ամբողջական պահպանման, շահագործման, ողջամիտ ժամկետում նորոգման և վերանորոգման ռիսկերը, պարտավորվում է կատարել ներդրումներ, անհրաժեշտության դեպքում գույքի ամբողջական փոփոխման, ինչպես նաև նոր մատակարարվող խմելու ջրերի և ջրահեռացման գծերի անցկացման աշխատանքներ, վերջիններս համապատասխանեցնելով գործող օրենսդրությամբ սահմանված չափանիշներին :
2) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը սույն որոշման առաջին մասում սահմանված գույքի պահպանման, շահագործման, նորոգման և վերանորոգման աշխատանքներ կատարելիս կամ գույքի ամբողջական փոփոխման, ինչպես նաև նոր մատակարարվող խմելու ջրերի և ջրահեռացման գծերի անցկացման աշխատանքներ կատարելիս պատասխանատվություն է կրում Էջմիածին քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող գույքին վնաս պատճառելու համար և պարտավորվում է հատուցել պատճառված վնասները:
3) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը սույն որոշման առաջին մասում սահմանված գույքը այլ սեփականատիրոջը տիրապետման, օգտագործման, տնօրինման կամ օրենքով սահմանված այլ սեփականության տեսքով տրամադրելու/փոխանցելու/ դեպքում, նոր սեփականատիրոջն են /իրավահաջորդին/ անցնում նաև սույն որոշմամբ սահմանված բոլոր պայմանները և պարտավորվածությունները:
3.Սույն որոշման առաջին և երկրորդ մասով սահմանված պայմանները «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից չկատարելու, թերի կատարելու կամ չընդունելու դեպքում նվիրաբերությունը համարվում է առոչինչ, իսկ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը կամ իրավահաջորդը կրում է համայնքին պատճառված վնասների հատուցման պարտավորությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: