Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 92

Ավելացվել է: 21-12-2015, 15:56 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 687 |
ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

18 դեկտեմբերի 2015թ. ք. Էջմիածին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>>71–րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N 286 որոշման VI բաժնի և ՀՀ <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 20-րդ կետի և նույն հոդվածի երկրորդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Էջմիածին քաղաքի Չարենց փող. թիվ 29 շենքի թիվ 18 բնակարանի բնակիչ Սամվել Կիրակոսյանի դիմումը իրեն, Նորայր Միքաելյանին ու Սաթիկ Կարճիկյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող` Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի թիվ 1 թաղամասի թիվ 910 հասցեում գտնվող 1200քմ մակերեսով բնակավայրի բնակել կառուցապատման հողամասը հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասի հետ փոխանակելու խնդրանքով:
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Համաձայնություն տալ Էջմիածին քաղաքի Չարենց փող. թիվ 29շ. թիվ 18 բնակարանի բնակիչ Սամվել Կիրակոսյանին, Նորայր Միքաելյանին ու Սաթիկ Կարճիկյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող` Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի թիվ 1 թաղամասի թիվ 910 հասցեում գտնվող 1200քմ մակերեսով բնակավայրի բնակել կառուցապատման հողամասը փոխանակելու Էջմիածնի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող, Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի 1/46 հասցեում գտնվող 1175քմ մակերեսով բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասի հետ, հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
2. Սամվել Մաղաքի Կիրակոսյանի, Նորայր Գևորգի Միքաելյանի ու Սաթիկ Վազգենի Կարճիկյանի հետ ՀՀ օրենքով սահմանված կարգով կնքել հողամասերի փոխանակության մասին պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: