ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ (ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ) ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
18 դեկտեմբերի 2015թ. ք. Էջմիածին Հաշվի առնելով Էջմիածին քաղաքում և տարածաշրջանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը խթանելու նպատակով ֆուտբոլի ակադեմիա կառուցելու համար անհրաժեշտ միջոցների բացակայությունը, ինչպես նաև ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 20-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34 գլխի դրույթներով, Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի, 65-րդ հոդվածի, 89-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ աշխատակազմի ղեկավար Վ.Հարությունյանի գրությունը ու Էջմիածնի քաղաքապետի առաջարկությունը՝ Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Էջմիածին քաղաքի սեփականություն հանդիսացող Էջմիածին-Մարգարա խճուղի թիվ 12 հասցեում գտնվող բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հողերից հասարակական կառուցապատման գործառական նշանակությամբ 55601մ2 /քառ.մետր/ մակերեսով (ծածկագիր 04-002-0305-0037) հողամասը սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու (նվիրատվության) միջոցով օտարել Հայաստանի Հանրապետությանը: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն