ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
18 դեկտեմբերի 2015թ. ք. Էջմիածին Ղեկավարվելով <<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 3-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի առաջին մասի 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը Էջմիածին քաղաքի Ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Էջմիածնի քաղաքային համայնքում 2016թ. համար սահմանել գույքահարկի գծով արտոնություն` համայնքի 2016թ. բյուջեով նախատեսված գույքահարկի գծով եկամուտների 10 %-ի չափով: 2. Թույլատրել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին նշված չափի սահմաններում տրամադրել գույքահարկի գծով արտոնություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016թ. հունվարի 1-ից:
Ավելացնել մեկնաբանություն