Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 72

Ավելացվել է: 30-11-2015, 16:24 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 873 |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23 նոյեմբերի 2015թ. ք. Էջմիածին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը ու Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում Պետ.տնկարան տարածքում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Առաքել Միրզոյանի դիմումը
Էջմիածին քաղաքի Ավագանին.

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Համաձայնություն տալ Էջմիածին քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն, Առաքել Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող /հիմք դիմումատուի կողմից ներկայացված 01.11.2010թ. թիվ 2802392 սեփականության վկայական/, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում Պետ.տնկարան տարածքում գտնվող 0,99հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքից 1445քմ մակերեսով տարածքի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասրակական հողերի կատեգորիա:
2. Միջգերատեuչական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո

1)<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
2) Առաջարկել Էջմիածնի քաղաքապետին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: