Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 71

Ավելացվել է: 30-11-2015, 16:22 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 892 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԽԿԻՆ ԽՈԶԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԸ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23 նոյեմբերի 2015թ. ք. Էջմիածին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի, <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Էջմիածին քաղաքի նախկին Խոզաբուծական տնտեսության տարածքի բնակիչների գրություն-խնդրանքը
Էջմիածին քաղաքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Անվանափոխել Էջմիածին քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող նախկին Խոզաբուծական տարածքը Գարեգին Նժդեհի փողոց:
2. Հանձնարարել քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված փողոցի անվանափոխության հետ և կատարել անվանատախտակի պատրաստման և տեղադրման աշխատանքներ:
3. Հանձնարարել քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնին՝ կատարելու անվանատախտակի պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ վճարումը՝ համաձայն ներկայացված ակտերի:
4. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ընդունելուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազորված մարմին՝ անվանափոխման պետական գրանցում իրականացնելու համար:
5. Սույն որոշմամբ կատարված փողոցի անվանափոխման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Էջմիածնի քաղաքապետարանի ՔԿԱԳ առանձնացված ստորաբաժանմանը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: