ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 23 նոյեմբերի 2015թ. ք. Էջմիածին Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և նույն հոդվածի երկրորդ մասի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Վալոդի Սիմոնյանը` իրեն սեփականության իրավունքով պատկանող 15ՕՍ594, 15ՕՍ595, 15ՕՍ596 և 15ՕՍ593 պետհամարանիշերով ավտոբուսները անհատույց տրամադրել է Էջմիածին քաղաքի ուսանուղությանը բարեգործական կարգով Էջմիածին-Երևան-Էջմիածին անվճար երթևեկությունը իրականացնելու համար ու հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը Էջմիածին քաղաքի Ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Նիկոլ Վալոդի Սիմոնյանին տրամադրել արտոնություն` փոխադրամիջոցների գույքահարկի գծով 118 400 /մեկ հարյու տասնութ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն