Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 66

Ավելացվել է: 30-11-2015, 16:13 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 705 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿ-ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐՁԻ ՊԱՐՏՔԸ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
23 նոյեմբերի 2015թ. ք. Էջմիածին
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և նույն հոդվածի երկրորդ մասի պահանջներով, հաշվի առնելով Էջմիածին քաղաքի մի շարք քաղաքացիների կողմից կատարված իրենց բնակարանների տանիքների վերանորոգման աշխատանքները և հիմք ընդունելով <<Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչության>> պետի զեկուցագիրը
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Զիջել Էջմիածին քաղաքի ներքոհիշյալ բնակիչների բնակ-սպասարկման վարձի պարտքը՝
ա/ Նունե Հարեյան՝ ք. Էջմիածին, Արագածի զանգված 6 շենք 49 բնակարան- 61 800 /վաթսունմեկ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամի չափով
բ/ Էթերի Սարգսյան՝ ք. Էջմիածին, Վ. Կոստանյան 5 շենք 48 բնակարան-54 832 /հիսունչորս հազար ութ հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: