Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 65-Ն

Ավելացվել է: 30-11-2015, 16:09 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 592 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ 2015Թ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23 նոյեմբերի 2015թ. ք. Էջմիածին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16 –րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ Էջմիածին քաղաքի 2015թ. բյուջեի ֆոնդային մասում հավաքագրվել է լրացուցիչ եկամուտներ և միաժամանակ կարիք է առաջացել կատարելու անհրաժեշտ լրացուցիչ ծախսեր և հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը՝
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Ֆոնդային մասի եկամուտների պլանը լրացուցիչ հավաքագրված մուտքերի հաշվին ավելացնել` 20000.0 հազ. դրամով:
Նշված ավելացումը կատարել`
• հողի օտարումից մուտքեր` 20000.0 հազ. դրամ և հաստատել 194000.0 հազ. դրամ:
2. Ֆոնդային մասի ծախսերը ավելացնել 20000,0 հազ. դրամ և այն բաշխել`
• Քաղաքապետարանի /բաժին 01, խումբ 1, դաս 1/ <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> հոդվածին /հոդ. 5113/ 14000.0 հազ. դրամ և <<Հող>> հոդվածը /հոդ. 5411/ 4000.0 հազ. դրամ:
• <<Բարեկարգում>> տնօրինության /բաժին 06, խումբ 2, դաս 1/ <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> հոդվածին /հոդ. 5113/ 2000.0 հազ. դրամ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: