Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 62-Ն

Ավելացվել է: 30-11-2015, 13:27 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 842 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ 2015Թ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
23 նոյեմբերի 2015թ. ք. Էջմիածին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16 –րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ Էջմիածին քաղաքի 2015թ. բյուջեի վարչական մասում հավաքագրվել է լրացուցիչ եկամուտներ և միաժամանակ կարիք է առաջացել կատարելու անհրաժեշտ լրացուցիչ ծախսեր և հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը՝

Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Վարչական մասի եկամուտները լրացուցիչ հավաքագրված մուտքերի հաշվին ավելացնել` 52000,0 հազ. դրամ:
Նշված ավելացումը կատարել`
ա/ գույքահարկ շինություններից` 12000,0 հազ. դրամ և հաստատել 96128.5 հազ. դրամ;
բ/ գույքահարկ փոխադրամիջոցից` 30000,0 հազ. դրամ և հաստատել 160777.0 հազ. դրամ;
գ/ տեղական վճարները /աղբահանության վճար/` 10000,0 հազ. դրամ և հաստատել 114424.2 հազ. դրամ:
2. Վարչական մասի ծախսերը ավելացնել 52000,0 հազ. դրամ և այն բաշխել`
ա/ Քաղաքապետարան /բաժին 01, խումբ 1, դաս 1/ <<Ապահովագրական ծախսեր>> հոդվածին /հոդ. 4215/ 500.0 հազ. դրամ:
բ/ <<Բարեկարգում>> տնօրինության /բաժին 06, խումբ 2, դաս 1/ <<Էներգետիկ ծառայություններ>> հոդվածին /հոդ. 4212/ 10000.0 հազ. դրամ և <<Տրանսպորտային նյութեր>> հոդվածին /հոդ. 4264/ 900.0 հազ. դրամ:
գ/ Բնակ. կոմունալ վարչության /բաժին 06, խումբ 6, դաս 1/ <<Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> հոդվածին /հոդ. 4111/ 3000.0 հազ. դրամ, <<Տրանսպորտային նյութեր>> հոդվածին /հոդ. 4264/ 16600.0 հազ. դրամ և <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> հոդվածին /հոդ. 4269/ 19000.0 հազ. դրամ;
գ/ Այլ նպաստներ բյուջեից /բաժին 10, խումբ 7, դաս 1, հոդ. 4729/ 2000.0 հազ. դրամ:
3. Նվազեցնել՝
ա/ Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարներ՝ 8154.8 հազ. դրամ;
բ/ Համայնքի տարածքում (բացառությամբ թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար` 1000.0 հազ. դրամ:
4. Ավելացնել՝
ա/ Համայնքի սեփականություն համարվող ոչ գյուղ. նշանակության հողերի վարձավճարներ՝ 2000.0 հազ. դրամ;
բ/ Տեղական տուրքեր՝ 7154.8 հազ. դրամ, որից
• Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար՝ 2154.8 հազ. դրամ;
• Համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար՝ 1500.0 հազ. դրամ;
• Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ 1500. Հազ. դրամ;
• Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար՝ 2000.0 հազ. դրամ:
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: