Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 71 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 19.03.2014Թ. N 287-Ն ՈՐՈՇՈՒՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2014Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ավելացվել է: 6-02-2015, 12:08 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: |
05 դեկտեմբերի 2014թ.

Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասի >> Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի երրորդ մասի, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2014թ. N 287-Ն որոշումը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման 2014 թվականի ծախսերի կատարման նորմատիվները սահմանելու մասին:

Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման /բաժին 01, խումբ 3, դաս 3/ ծախսային նախահաշվում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. Նվազեցնել`
ա/ <<Էներգետիկ ծառայություններ>> հոդվածը /հոդ. 4212/ 400.0 հազ. դրամ
բ/ <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություն>> հոդվածը /հոդ. 4239/ 28.0 հազ. դրամ
գ/ <<Գրասենյակային նյութեր և հագուստ>> հոդվածը /հոդ. 4261/ 40.0 հազ. դրամ
դ/ <<Կենցաղային և մաքրիչ նյութեր>> հոդվածը /հոդ. 4267/ 30.0 հազ. դրամ
ե/ <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> հոդվածը /հոդ. 4269/ 591.7 հազ. դրամ:
1.2. Ավելացնել`
ա/ <<Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> հոդվածը /հոդ. 4111/ 1089.7 հազ. դրամ,



2.Սույն որոշմամբ սահմանված դրույթները տարածվում են 2014թ. հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
3.Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնին հանձնարարել կատարել սույն որոշմամբ սահմանված դրույթների հետ կապված անհրաժեշտ գործողություններ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: