Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 58-Ն ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2014Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ավելացվել է: 5-02-2015, 17:45 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: |
21 նոյեմբերի 2014թ.

Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. սեպտեմբերի 4-ի N1949-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի և ՀՀ Արմավիրի մարզպետի 2014թ. նոյեմբերի 14-ի N 222 որոշումը.
Էջմիածին քաղաքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Էջմիածնի քաղաքային համայնքի 2014թ. վարչական բյուջեի եկամտային մասում ավելացնել <<Այլ ընթացիկ դրամաշնորհ>> հոդված` որպես այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումար՝ թվով 6 (վեց) աշխատողների համար 900.0 հազ. դրամ:
2. Վարչական բյուջեի ծախսերը ավելացնել 900.0 հազ. դրամ և ավելացնել՝
ա/ Բարեկարգում տնօրինության /բաժին 06, խումբ 2, դաս 1/ <<Այլ նպաստներ բյուջեից>> հոդվածը /հոդ. 4729/ 900.0 հազ. դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: