Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 57-Ն ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ 2015ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ավելացվել է: 5-02-2015, 17:44 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: |
21 նոյեմբերի 2014թ.

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Էջմիածին քաղաքի 2015թ. բյուջեն եկամտային մասով` 1140000.0 հազ. դրամ, ծախսային մասով` 1140000.0 հազ. դրամ, բյուջեի դեֆիցիտ` 0 հազ. դրամ:
2. Հաստատել եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1:
3. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման համաձայն հատված 2:
4. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3:
5. Հաստատել բյուջեի դեֆիցիտը համաձայն հատված 4 և 5:
6. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 6:
7. Թույլատրել քաղաքապետին 2015թ. բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ վերաբաշխումները կատարել 50%-ի չափով:
8. Բյուջեով նախատեսված եկամուտների գերակատարման դեպքում բյուջեի վարչական և ֆոնդային մասերում քաղաքապետի որոշմամբ նշված գումարները պլանավորել որպես եկամուտ և այն ուղղել անհրաժեշտ ծախսային հոդվածներին:
9. Համաձայնություն տալ Էջմիածին քաղաքի 2015թ. բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից քաղաքի բյուջեում չկանխատեսված ծախսեր կատարելուն կամ նախատեսված ծախսերի գծով քաղաքապետի կողմից լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015թ-ի հունվարի 1-ից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: