Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 52 2015Թ. ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԱԿ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ, ՀՈԱԿ-ՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ավելացվել է: 5-02-2015, 17:36 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: |
21 նոյեմբերի 2014թ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և նույն հոդվածի երկրորդ մասի պահանջներով, նպատակ ունենալով նյութապես աջակցելու զոհված, վիրավոր ազատամարտիկների և սոցիալապես անապահով ընտանիքներին և հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը `
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Էջմիածնի քաղաքային համայնքի ենթակայության ՀՈԱԿ մանկապարտեզներում երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով արտոնություն սահմանելª
ա/ զոհված ազատամարտիկների երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով սահմանել 100% արտոնություն:
բ/ վիրավոր ազատամարտիկների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով սահմանել 69% արտոնություն (6500-4500(69%)=2000(31%)) վճարման ենթակա գումար:
2. ա/ <<Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ում զոհված և վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ուսման վարձերի գծով սահմանել 100% արտոնություն:
բ/ 2015թ. սեպտեմբերի 1-ից <<Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ում զոհված ազատամարտիկների երեխաների ուսման վարձերի գծով սահմանել 100% արտոնություն, վիրավոր ազատամարտիկների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ուսման վարձերի գծով սահմանել 50% արտոնություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 1-ից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: