Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 51 2015Թ. ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ավելացվել է: 5-02-2015, 17:34 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: |
21 նոյեմբերի 2014թ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և նույն հոդվածի երկրորդ մասի պահանջներով, նպատակ ունենալով մեղմացնել զոհված և վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ուսման համար գանձվող վարձավճարի չափը, ինչպես նաև խթանելու ուսման բարձր առաջադիմությունը և հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկությունը `
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Էջմիածնի քաղաքային համայնքի ենթակայության երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ներում ուսման վարձերի գծով սահմանել հետևյալ արտոնությունները.
ա/ Զոհված ազատամարտիկների երեխաների ուսման վարձերի գծով սահմանել 100% արտոնություն;
բ/ Վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ուսման վարձերի գծով սահմանել 60% արտոնություն, իսկ 2015թ. սեպտեմբերի 1-ից սահմանել 50% արտոնություն:
գ/ Նույն ՀՈԱԿ-ում արտոնություններից նույն ընտանիքից կարող է օգտվել 1 երեխա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015թ հունվարի 1-ից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: