Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 4 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 42

Ավելացվել է: 23-03-2021, 16:32 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 21 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19 մարտի 2021թ. ք. Էջմիածին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրեսնգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 57-րդ, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետի դրույթները և Էջմիածին քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 տան բնակիչ Գրիգոր Ալյոշայի Դանիելյանի դիմումը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը
Էջմիածին քաղաքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է

1. Առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով 10 /տաս/ տարի ժամկետով Գրիգոր Ալյոշայի Դանիելյանին /կառուցապատող/ (անձնագիր BA1482426), օգտագործման տրամադրել Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող /հիմք` անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցման վկայական N 19032021-04-0009/, Էջմիածին քաղաքի Նար-Դոսի փող. թիվ 1/1 հասցեում գտնվող 0,00147հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը, աստիճանավանդակ կառուցելու նպատակով:
2. Կառուցապատման իրավունքի տարեկան վճարի չափը սահմանել 1 /մեկ/ քմ հողամասի համար 2 500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
3. Էջմիածնի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Էջմիածին համայնքի ղեկավարի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Էջմիածին համայնքի և կառուցապատողի միջև կնքվելիք անշարժ գույքի կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին պայմանագիրը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: