ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
19 մարտի 2021թ. ք. Էջմիածին Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Էջմիածին քաղաքի Կոստանյան փողոցի թիվ 3 շենքի թիվ 39 բնակարան հասցեում հաշվառված «Սենիկ Շահինյան» անհատ ձեռնարկատիրոջ դիմումը և Էջմիածին համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Էջմիածին քաղաքի Կոստանյան փողոցի թիվ 3 շենքի թիվ 39 բնակարան հասցեում հաշվառված «Սենիկ Շահինյան» անհատ ձեռնարկատիրոջ, Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում ապրանքներ մատակարարելու և մշակութային ծառայություններ իրականացնելու նպատակով, ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը վարձակալության իրավունքով, 2 /երկու/ տարի ժամկետով տրամադրել 16,8քմ մակերեսով /II.4/06 համարակալումով/ ոչ բնակելի տարածքը, որը գտնվում է Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոցի 0 հասցեում` Էջմիածնի համայնքապետարանի վարչական 2-րդ մասնաշենքի 4-րդ հարկում : 2. Տարածքի ամսական վարձավճարի չափը՝ յուրաքանչուր քառակուսի մետրի համար, սահմանել 1000 /մեկ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Էջմիածին համայնքի ղեկավարին առաջարկել մեկամսյա ժամկետում «Սենիկ Շահինյան» անհատ ձեռնարկատիրոջ հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն