Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 4 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 39

Ավելացվել է: 23-03-2021, 16:29 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 20 |
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19 մարտի 2021թ. ք. Էջմիածին

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցել «Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի մի շարք աշխատակիցներին, Էջմիածին քաղաքի թաղային կոմիտեների նախագահներին, հաշվի առնելով նրանց բարեխիղճ աշխատանքը, ինչպես նաև հիմք ընդունելով մի շարք բնակիչների կողմից ներկայացված դիմումները և հիմք ընդունելով «Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետի 03.03.2021 թվականի զեկուցագրերը ու համայնքի ղեկավարի առաջարկը
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Զիջել «Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի թվով 55 աշխատակիցների 2020թ.-ի աղբահանության վճարները՝ 489 620 /չորս հարյուր ութսունինը հազար վեց հարյուր քսան/ ՀՀ դրամի չափով, համաձայն սույն որոշմանը կցվող ցանկ 1-ի:
2.Զիջել Էջմիածին համայնքի թվով 15 թաղային կոմիտեների նախագահների աղբահանության վճարները ՝ 237 000 /երկու հարյուր երեսունյոթ հազար/ ՀՀ դրամի չափով, համաձայն սույն որոշմանը կցվող ցանկ 2-ի:
3. Զիջել Էջմիածին համայնքի թվով 8 բնակիչների աղբահանության վճարները՝ 296 635 /երկու հարյուր իննսունվեց հազար վեց հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամի չափով, համաձայն սույն որոշմանը կցվող ցանկ 3-ի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: