ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 13 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
19 մարտի 2021թ. ք. Էջմիածին
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Էջմիածնի համայնքապետարանի թիվ 1 մարզադպրոց ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Էջմիածին քաղաքի ավագանու 2021 թվականի հունվարի 26-ի «Էջմիածնի համայնքապետարանի թիվ 1 մարզադպրոց ՀՈԱԿ-ի մի շարք մարզաձևերի համար վարձավճարների չափ սահմանելու մասին» թիվ 13 որոշմամբ հաստատված հավելվածի մեջ, փոփոխել «ֆիտնես»-ի համար սահմանված վարձերը և աղյուսակը կարդալ հետևյալ կերպ`
ՖԻՏՆԵՍ 1 օրվա 1պարապմունք ՀՀ դրամով-1000 1 ամսվա 12 պարապմունք ՀՀ դրամով-8000 3 ամսվա 36 պարապմունք ՀՀ դրամով-21000 6 ամսվա 72 պարապմունք ՀՀ դրամով-40000 12 ամսվա 144 պարապմունք ՀՀ դրամով-80000
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն