ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
26 հունվարի 2021թ. ք. Էջմիածին
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Էջմիածնի համայնքապետարանի սեփականություն համարվող գույքը` մի շարք փոխադրամիջոցներ մաշվածության պատճառով նպատակահարմար չէ հետագա շահագործման և հաշվի առնելով այն, որ աշխատակազմի համար աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար ձեռք է բերվելու այլ փոխադրամիջոցներ և հիմք ընդունելով «ԱՎՅԱՆ» ՍՊԸ-ի կողմից գնահատման հաշվետվությունը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն օտարել աճուրդային կամ ՀՀ օրենքով սահմանված այլ այլընտրանքային եղանակով Էջմիածնի համայնքապետարանի սեփականություն համարվող ներքոհիշյալ գույքերը` 1.1.GAZ 3102 մակնիշի (նույնականացման համար-X9631020071373045) 1.2. GAZ 3102-121 մակնիշի (նույնականացման համար-X9631020061336397) 1.3.SAMAND CNG 1.8 մակնիշի (նույնականացման համար-NAAC21CB47FX05883) 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն