ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
26 հունվարի 2021թ. ք. Էջմիածին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով 01.06.2010թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի թիվ 186-Ն հրամանի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի վարչական տարածքում գտնվող /կադաստրային ծածկագիր 04-002-0480-0016 և 04-002-0480-0073/, որպես անհայտ քաղաքացու սեփականություն հաշվառված, որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր չունեցող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը ճանաչել Էջմիածին քաղաքային համայնքի սեփականությունը: 2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն