Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

Ավելացվել է: 9-04-2012, 17:50 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 547 |
<<Համաշխարհային ժառանգության քաղաքներ>> (ՀԺՔԿ) կազմակերպությունը հանդիսանում է միջազգային ոչ պետական - ոչ առևտրային կազմակերպություն: Այն ստեղծվել է 1993թ. սեպտեմբերի 8-ին Մարոկոյի Ֆեզ քաղաքում: Սեպտեմբերի 8-ը, 1995 թվականից սկսած, Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներում նշվում է որպես համերաշխության օր:
Կազմակերպության շտաբը գտնվում է Քվեբեկ քաղաքում (Կանադա), որտեղ 1991 թ. հուլիսին տեղի ունեցավ Համաշխարհային ժառանգության քաղաքների առաջին միջազգային սիմպոզիումը :
Կազմակերպության հիմնական նպատակներն են`
1. Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանում
2. Պատմական քաղաքների և շրջանների մասին կոնվենցիայի պաշտպանություն
3. Քաղաքների միջև համագործակցություն և տեղեկատվության փոխանակում
4. Միևնույն նպատակներին հետամուտ այլ միջազգային և տարածաշրջանային ինստիտուտների ու կազմակերպությունների միջև ավելի սերտ համագործակցության ապահովում
5. Փորձի փոխանակում

ՀԺՔԿ-ն ներառում է ՅՈՒՆԵՍԿՕ - ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված ավելի քան 240 քաղաքներ:
Այսօր ՀԺՔԿ-ն ունի 8 տարածքային բաժիններ և դրանց քարտուղարությունները, որոնք աջակցում են գլխավոր քարտուղարության աշխատանքներին`
1. Հյուսիս – Արևմտյան Եվրոպայի տարածաշրջան /Ռեգենսբուրգ, Գերմանիա
2. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջան /Բուդապեշտ, Հունգարիա
3. Հարավային Եվրոպայի եւ Միջերկրածովյան տարածաշրջան / Կորդոբա, Իսպանիա
4. Լատինական Ամերիկայի տարածաշրջան /Վալպարաիսո, Չիլի
5. Հյուսիսային Աֆրիկայի ու արաբական տարածաշրջան / Թունիս, Թունիս
6. Եվրասիական տարածաշրջան / Կազան , Ռուսաստանի Դաշնություն
7. Արևելյան Աֆրիկայի տարածաշրջան /Զանզիբար, Տանզանիա
8. Ասիա, Խաղաօվկիանոսյան տարածաշրջան /Կյոնջու, Հարավային Կորեա

Էջմիածինն ընկերակցությանը անդամակցում է 2007 թվականից: Էջմիածնի անդամակցումը <<Համաշխարհային ժառանգության քաղաքներ>> կազմակերպությանը կարևոր է հուշարձանների պահպանության ու փորձի փոխանակման առումով:
2012թ.՝ նոյեմբերին, Պորտուգալիայի Սինտրա քաղաքում անցկացվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի <<Համաշխարհային ժառանգության քաղաքներ>> կազմակերպության 11-րդ համաժողովը, որին Հայաստանից մասնակցում էր Էջմիածնի պատվիրակությունը՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
11-րդ համաժողովի հիմնական թեման եղել է Համաշխարհային ժառանգության քաղաքները և կլիմայի փոփոխությունները:
Համաժողովի ընթացքում Էջմիածնի քաղաքապետը հանդիպումներ է ունեցել կազմակերպության ղեկավարության, ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների, Պորտուգալիայի, Մալազիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, Ռուսաստանի, Մեքսիկայի, Լեհաստանի, Արգենտինայի, մի շարք այլ պետությունների տարբեր քաղաքների ղեկավարների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են քաղաքային տնտեսության կառավարման և այլ բնագավառներում համագործակցության հնարավորությունները:
Համաժողովի պատասխանատուների գնահատմամբ` Էջմիածնի պատվիրակության մասնակցության փաստն իսկ նպաստավոր է ոչ միայն Էջմիածնի եւ այդ քաղաքի բնակչության, այլեւ` Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման տեսանկյունից:
Համաժողովի արդյունքում Էջմիածինը դիտորդի կարգավիճակից ստացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի <<Համաշխարհային ժառանգության քաղաքներ>> կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ:
Ավելին՝ <<Համաշխարհային ժառանգության քաղաքներ>> կազմակերպության տնօրենների խորհրդի 2012թ. աշնանային խորհրդակցությունը անցկացվեց Էջմիածնում:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: